Ի՞նչ կապ ունի այս խորհրդարանը Հայաստանի հետ, այս ժողովրդի հետ։ Ի՞նչ կապ ունի այստեղ ապրող մարդկանց հետ։ Ի՞նչ կապ ունի մեր առջև կանգնած պատմական ռիսկերի հետ։ Ոչ մի։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: "Գռեհիկ, անմիտ քննարկումներ ԱԺ դահլիճում՝ էն պարագայում , երբ մենք լրջագույն վտանգների առաջ ենք։ Իշխանության ղեկավարը մի քանի ծայրահեղ վտանգավոր միտք է հնչեցնում նույն ԱԺ-ում՝ զրո ռեակցիա, արտգործնախարարը նոր էսկալացիայի ռիսկի մասին է խոսում՝ զրո ռեակցիա։ Պատահական մեծամասնության ներկայացուցիչները 8-րդ դասարանի պատկերացումներով ելույթներ են ունենում։Ինչպե՞ս է որոշվել, որ ընդդիմադիր խմբակցությունը «քաղաքական բլյուտենով» մի փուլ մասնակցում է, մի փուլ՝ չի մասնակցում ԱԺ նիստերին։ Ո՞վ է որոշել, որ ընդդիմությունն այս պահին պետք է ակտիվ մասնակցի ինչ-որ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցին։ Ո՞ր ընտրազանգվածն է ընդդիմությանը լիազորել ՔՊ-ի հետ խանդավառ լեզվակռվի։ Ի՞նչ կապ ունի այս ամենը մեր պետության հետ։ Սա շատ լուրջ թեմա է, որովհետև այս դատարկության պայմաններում պետություն պահելու ողջ բեռը լուռ կոնսեսուսով դարձյալ թողնվում է 18-20 տարեկանների, բանակի վրա։ Բովանդակային դատարկության ու մեր անելիքի մասին ավելի մանրամասն՝ իմ վաղվա հոդվածում",- գրել է Հովհաննիսյանը։