Հայաստանում մի խումբ գործիչներ շարունակում են կարծել, թե Արևմուտքը մեզ կպաշտպանի Ադրբեջանից. այս մասին գրում է քաղաքագետ, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը: «ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Հունաստանի իր գործընկերոջ հետ ասուլիսում ևս մեկ անգամ արժևորում է Ադրբեջանի դերը՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում, իսկ Հայաստանի մի խումբ գործիչներ մեր երկրի անվտանգության երաշխիքը փնտրում են եվրաատլանյան ինտեգրացիայի մեջ՝ կարծելով, թե Արևմուտքը «դեմոկրատական» Հայաստանը պաշտպանելու է բռնապետական Ադրբեջանից»,- գրել է Սուրենյանցը: