23.11.2024
Արցախը ամբողջական փլուզման վտանգի դեմ է կանգնած. Վարդան Օսկանյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ավելի շատ վախենում է ոչ թե ընդդիմությունից, այլ «յուրայիններից». Քոչարյան

Նիկոլ Փաշինյանը գնում է իսկական բռնապետի ճանապարհով և այժմ անցնում է մի փուլ, երբ վախերն այլևս ոչ թե հակառակորդների կամ թշնամիների, այլ «յուրայինների» պատճառով են։ Այս մասին այսօր  հայտարարեց քաղաքագետ Տիգրան Քոչարյանը։


Նրա խոսքով՝ Փաշինյանը չի վախենում ընդդիմությունից և նույնիսկ զայրացած քաղաքացիներից, որոնք դժգոհում են վատթարացող սոցիալական վիճակից։ «Նա նրանցից չի վախենում, կարծում է, որ եթե եռման կետի հասնի, դժգոհները ուղղակի կհեռանան։ Առնվազն այս փուլում նրանք Փաշինյանի համար առանձնապես մտահոգություններ չեն առաջացնում»,- ասաց նա։


Ինչպես հայտարարեց Քոչարյանը, այժմ Փաշինյանը ձգտում է չեզոքացնել իր թիմի այն անդամներին, որոնք վարկանիշ են հավաքում։ Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ժամանակին, երբ սկսեց նկատվել Տիգրան Ավինյանի հեղինակության կտրուկ աճ, նա զրկվեց փոխվարչապետի պաշտոնից և երկար ժամանակ նոր պաշտոն չստացավ: 


Մի պահի նկատվեց նաև պաշտպանության ներկայիս նախարար Սուրեն Պապիկյանի վարկանիշի կտրուկ աճ։ Փորձագետը վստահ է, որ վարչապետը Պապիկյանին ազատեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից՝ մարզպետների վրա նրա ազդեցության աճի մտավախությամբ։ Նրան դարձրին պաշտպանության նախարար, քանի որ ներկա պայմաններում, եթե ինչ-որ մեկն ուզում է իրեն «փչացնել», նշանակում են այս պաշտոնում, կարծում է Տիգրան Քոչարյանը, ինչի պատճառով էլ ՊՆ-ն վերածվել է անպաշտպանության նախարարության։


Թիմի երրորդ անդամը, ով «ագրեսիվ կերպով հեղինակություն ձեռք բերեց», ԱԺ պատգամավոր-ձեռներեց Խաչատուր Սուքիասյանն է։ «Սուքիասյանն ունի իր նախագահը, իր տեղակալները, ուստի եկել է ժամանակը,  որ նրան իր տեղը դնեն»,-նկատեց նա՝ խոսելով Սուքիասյանների ընտանիքի կողմից «Սիլ պլազա»-ի շենքը ձեռք բերելու հետ կապված քրեական գործի մասին։


«Նման ճակատագիր է սպասվում թիմի բոլոր անդամներին, ովքեր կաճեն»,- վստահություն հայտնեց նա։