Նույնիսկ Ադրբեջանում են զարմացած Նիկոլի՝ ադրբեջանական երազանքին այսքան նվիրված լինելուն
Ադրբեջանը շարունակում է Արցախի ու Հայաստանի սահմանագծին լարվածություն հաղորդելու իր քաղաքականությունը։ Ճիշտ է՝ դրանք դեռևս ինտենսիվ բնույթ չեն կրում, սակայն ակնհայտորեն Ադրբեջանը «տաքացնում է մկանները»։ Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Հրադադարի ռեժիմի խախտումներ, տեղեկատվական ագրեսիվություն, որոնք ուղեկցվում են կեղծ ու սպառնալից լուրերով, ինչպես նաև՝ որոշակի շարժեր առաջնագծի տարբեր հատվածներում։
Այս ամենի համատեքստում և այս ամենին ի պատասխան, միակ բանը որն անում է Նիկոլն ու իր իշխանությունը բոլորին «հիմնավորելն է», որ Արցախը Ադրբեջան է և վերջ։
Նույնիսկ Ադրբեջանում են զարմացած Նիկոլի՝ ադրբեջանական քարոզչությանն ու երազանքին այսքան նվիրված լինելուն»,- գրել է պատգամավորը։
VERELQ-ը հիշեցնում է, որ Ադրբեջանը ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարի ռեժիմը: Այդպես, այսօր ևս ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Նշվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի: