Արևմուտքը կիրառում է բոլոր մեթոդները Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար
Իսլամական Հանրապետությունն ակտիվացրել է քրդական շրջաններում հակակառավարական ցույցերը ճնշելու իր գործողությունները՝ տեղակայելով ռազմական տեխնիկա: Այս մասին գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Արթուր Թովմասյանը.
"Մահաբադ քաղաքում կատաղի բախումներից հետո, բողոքի ցույցեր են անցկացվել՝ ի նշան համերաշխության Մահաբադի հետ, և Իրանի այլ քաղաքներում նույնպես ցուցարարներ են դուրս եկել փողոց։
Իրանի փողոցները նման են մարտադաշտի՝ լսվում են ծանր զինատեսակների ձայներ, անդադար կրակոցներ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է քրդական շրջաններում իր ուժերը՝ «ահաբեկչական անջատողական խմբավորումներին» հակազդելու համար։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել, որ «Իրանի իշխանությունները ուժեղացնում են բռնությունը ցուցարարների նկատմամբ»։
Մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Իրանում։ Արևմուտքը կիրառոմ է բոլոր մեթոդները, որոնք կիրառել է շատ երկրներում՝ իրավիճակը ապակայունացնելու համար։ Աստված մի արասցե, եթե Իրանի պետականությունն փլուզվի, մենք մնալու ենք այդ փլատակների տակ, բազմաթիվ կորուստներով՝ թե՛ մարդկային և թե՛ տարածքային։ ՌԴ-ն նույնպես պետք է զգոն լինի, որովհետև այն ամենը, ինչ մշակվում է Արևմուտքի կողմից Իրանում, հետո տեղափոխվելու է Ռուսաստան, ուստի, տարածաշրջանում Հայաստանը միակ պետությունն է, որի շահերը ուղիղ համընկնում են ՌԴ-ի շահերի հետ և ՌԴ-ն պետք է շահագրգռված լինի Հայաստանի հետ միասին կանխել Արևմուտքի բոլոր ոտնձգությունները Իրանի Իսլամական Հանրապետության նկատմանբ",- գրել է Թովմասյանը: