23.11.2024
Իրանի կողմից նախապատրսատվում է «միջանցք» կոչեցյալը գրողի ծոցը ուղարկելու գործողություն
prev Նախորդ նորություն

Արդյոք այն ժամանակվա և այսօրվա դիրքորոշումներն ԱՄՆ-ի համար դեռևս ակտուալ են. Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը "հիշողության թարմացում է" անում.

«Որոշել եմ ԱՄՆ կողմից ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման որոշ սկզբունքային մոտեցումներ ներկայացնել հայ հանրությանը, որոնք կիրառվում էին դեռևս 1989-1991թթ.։ Ցանկանում եմ որպեսզի փորձենք հասկանալ, թե արդյոք այն ժամանակվա և այսօրվա դիրքորոշումներն ԱՄՆ-ի համար դեռևս ակտուալ են։

Սա հատված է ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին ներկայացված առաջին դեմարշից։

«Մենք հավատացած ենք, որ ԼՂ հակամարտության ոչ մի լուծում չի կարող պարտադրվել կողմերին դրսի ուժերի կողմից։ Միջազգային խաղաղապահ ուժերը չեն կարող վերջ տալ արյունահեղությանը, եթե կողմերն իրենք մտադրված չեն վերջ տալ բռնությանը և լուծել հակամարտությունը բարեխիղճ բանակցությունների միջոցով։ ԱՄՆ կառավարությունը չի ընդունի մի այնպիսի լուծում ԼՂ ապագայի հետ կապված, որը ձեռք է բերվել բռնության միջոցով։ Մենք միայն կընդունենք ԼՂ քաղաքական կամ տարածքային լուծում, որը ձեռք է բերվել կողմերի միջև բարեխիղճ բանակցությունների միջոցով՝ հիմնված մարդու իրավունքների և անվտանգության միջազգայնորեն ճանաչված սկզբունքների վրա։ Մենք հավատացած ենք, որ ԼՂ հակամարտության ոչ մի լուծում չի կարող պարտադրվել կողմերին դրսի ուժերի կողմից։


Միջազգային խաղաղապահ ուժերը չեն կարող վերջ տալ արյունահեղությանը, եթե կողմերը իրենք մտադրված չեն վերջ տալ բռնությանը և լուծել հակամարտությունը բարեխիղճ բանակցությունների միջոցով։ ԱՄՆ կառավարությունը չի ընդունի մի այնպիսի լուծում ԼՂ ապագայի հետ կապված, որը ձեռք է բերվել բռնության միջոցով։ Մենք միայն կընդունենք ԼՂ քաղաքական կամ տարածքային լուծում, որը ձեռք է բերվել կողմերի միջև բարեխիղճ բանակցությունների միջոցով՝ հիմնված մարդու իրավունքների և անվտանգության միջազգայնորեն ճանաչված սկզբունքների վրա։

Շարունակելի...",- գրել է  Սուրեն Սարգսյանը: