19.06.2025
Մեզ բաց տեքստով առաջարկում են դառնալ Ուկրաինա-2
prev Նախորդ նորություն

Ալիևի ցեղասպան և բռնապետական ​​ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը

Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ​​ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը։ Այս մասին գրում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։


«Նրանք ոչ միայն առևանգել են Արցախի ղեկավարությանը, այլև խոչընդոտել են նրանց օրինական պաշտպանության հնարավորությունը։ Հիմա ստիպում են հարցազրույց տալ։ Հանցագործություն է նաև պատանդների օգտագործումը քարոզչական և զանգվածային նվաստացման նպատակով։


Ի դեպ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը 2023 թվականի նոյեմբերի 1-ի իր զեկույցում հստակ նշում է, որ Արցախի ղեկավարների կալանավորումը ցեղասպանության վկայություն է, քանի որ դա ցույց է տալիս համայնքը ոչնչացնելու մտադրություն»։

Բաքուն դիվանագիտական և քարոզչական նախապատրաստվում է` հերթական պահանջը կյանքի կոչելու համար
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին