19.04.2025
Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է ծանր հետևանքներ առաջացնել. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Հանրությանը նախապատրաստում են միակողմանի տարածքային զիջումների. Աբրահամյան

Այն իշխանությունը, որը 2 տարի առաջ բանակցությունների նախապայման էր առաջ քաշում 2021-22 թվականների ընթացքում ՀՀ տարածքներում ադրբեջանական մխրճված հատվածների վերադարձը, այսօր հանրությանը նախապատրաստում է միակողմանի տարածքային զիջումների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:


Նա նաեւ նշել է. "Մի կողմից հայտարարում են, թե Ադրբեջանի հետ բանակցություններում դրական դինամիկա չկա, մյուս կողմից` դաշտ բացում այս փուլում 4, իսկ ավելի ուշ ևս 4 գյուղերի հանձնման համար:


Կրկնում եմ` այս ամենը միակողմանի զիջման ճանապարհով:


Երկրի ներսում սրանց ցանկացած հոխորտանքի տակ դրսում ծնկաչոք, գլխիկոր վարքագիծն է, որի հետևանքը տարածքային նոր կորուստներն են":


 


 


 

Փաշինյանի մոտ ձևավորվել է այդ համոզմունքը, որ ինչ էլ անի` արգելող ու զսպող չկա․ Նորիկյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար