Կան երկրներ, որոնք գործնականում չեն կարող դաշնակից լինել խորը ռազմավարական պատճառներով։ Բայց նրանց միջեւ կարող են լինել մարտավարական մերձեցման շրջաններ, այսպես կոչված մեղրամիսներ։ Այս մասին իր Տտելեգրամ-ալիքում գրել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը: "Հենց այս ժամանակահատվածներում պետք է առանձնահատուկ իմաստություն դրսևորել, հնարավորինս հեռու մնալ արկածախնդիրներից ու դեմագոգներից, ընդգծված կերպով արժեւորել հարաբերությունները եղբայրական երկրների հետ",- գրել է նա։