24.11.2024
Ներքին Հանդի միջադեպում, եթե անգամ ՌԴ-ն պատասխանատվության մաս ունի, դա նվազագույն չափով է
prev Նախորդ նորություն

Փաշինյանի սիրտը «Ալեքսանդրապոլ-2» է ուզում

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France24-ին: Հիմնական թեզերը կարդացի: Այս մարդը մնացել է նույն պրիմիտիվ ընկալումների պատանդը: Նա կարծում է՝ ինչքան ուժեղ Ռուսաստանին քարկոծի, այնքան ուժեղ աջակցություն կստանա Արևմուտքից: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Փաշինյանի այս արկածախնդրությունը խրախուսվում է արևմտյան շահախմբերի կողմից, ինչի գինը վճարելու ենք մենք: Ոչ այնքան հեռավոր 1920-ի օրինակով:

Փաշինյանի լեզվով ասեմ՝ նա ամեն ինչ անում է, որ «երկու ցուլերից» բացի՝ մեր ճանապարհին կանգնի նաև մի «արջ»:
Կարճ ասած՝ Փաշինյանի սիրտը «Ալեքսանդրապոլ-2» է ուզում, մնում է գուշակել, թե հետո որ արևմտյան մայրաքաղաքում է նա գրելու իր լուզեր քաղաքականության մասին պատմող հուշերը»,- գրել է Սուրենյանցը: