25.11.2024
Պետական արկածախնդրության հակաթույնը ներքին երկխոսությունն է
prev Նախորդ նորություն

Համագործակցությունը 3 առանցքային գործընկերի միջև կարող է ուղենշային լինել Երևանի համար

Դեռևս 2023թ. փետրվարի 4-ին ԱՄԷ-ն, Հնդկաստանն ու Ֆրանսիան հիմնել էին եռակողմ համագործակցության նախաձեռնություն և դրա իրականացման ճանապարհային քարտեզ։ Նախաձեռնությունը բազմոլորտ է՝ էներգետիկայից մինչև տնտեսություն, տեխնոլոգիաներ, պաշտպանություն, սոցիալ-մշակութային և այլ ուղղություններ։ Այս մասին հիշեցնում է քաղաքագետ Արմեն Պետրոսյանն, ապա շարունակում.

"Նման ձևաչափի համագործակցությունը Հայաստանի 3 առանցքային գործընկերի միջև կարող է ուղենշային լինել Երևանի համար։

Առավելագույնը պետք է ձգտել միանալ եռակողմ հարթակին, նվազագույնը՝ նման ձևաչափ առաջարկել Հնդկաստանին և Ֆրանսիային՝ հաշվի առնելով բոլոր ուղղություններով զարգացող բազմաշերտ կապերը",- գրել է Պետրոսյանը: