Բացասական սելեքցիան` երբ դիտավորյալ ընտրում ես քեզանից կախյալին, ցածրին, անգրագետին, թույլին, մեղավորին... ահավոր վնասաբեր երևույթ է. նման մարդկանց ձեռքը փող, պաշտոն, հնարավորություններ տալը տասնամյակներով ետ է գցում ազգին, պետությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: "Նման ախտանիշով տառապել են, ցավոք, ՀՀ բոլոր իշխանությունները։ Հետևանքները ճաշակում ենք անդառնալիորեն, իսկ ոմանք` նաև ըմբոշխնում։ Բարով վայելենք մեզ հասանելիքը` մինչև ուշքի չգանք", - գրել է Դարբինյանը։