Անկախ քաղաքական ճաշակներից, ինձ համար երեկ տպավորիչ էր հատկապես այն, որ իրար կողք կանգնած էին Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։ Երեք նախագահ իրար կողքի, ու սա տպավորիչ էր այնքանով, որքանով խորհրդանշում է արցախցիների միասնական պայքարը հանուն գոյության։ Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը:"Իսկ Հայաստանում նման պատկերը բացառված է, ինչը խորհրդանշում է Հայաստանի քաղաքական էսթաբլիշմենտի դեգրադացիայի աստիճանը, անմիաբան և պառակտված ժողովուրդը և հակադիր շահեր ու սպասելիքներ ունեցող խմբերը։ Ահա’այն ամենը, ինչ պետք է իմանալ...",- գրել է քաղաքագետը: