30.09.2024
«Խիստ մտահոգիչ» և «անարդյունավետ». Հայաստանում դանդաղում է տնտեսական աճը
25.11.2021
«Խիստ մտահոգիչ» և «անարդյունավետ». Հայաստանում դանդաղում է տնտեսական աճը

Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ աճել է 4․3%-ով: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. արդյունաբերություն՝ 1․1% (10 ամիս) 0․7% (9 ամիս) շինարարաություն՝ 5․9% (10 ամիս) 6․4% (9 ամիս) առևտրի շրջանառություն՝ 7% (10 ամիս) 6․4% (9 ամիս) ծառայություններ՝ 6․4% (10 ամիս) 5․4% (9 ամիս) Հունվար-հոկտեմբեր ամիսներին արտահանումն աճել է 16.7%-ով, ներմուծումը՝ 10.5%-ով: Հայաստան և Վրաստան. աճերի համեմատություն Մասնագետների կարծիքով, տնտեսական աճի դանդաղման ֆոնին դեռևս չի կարելի է խոսել անցյալ տարվա ճգնաժամից հետո տնտեսության վերականգնման մասին, որի վերաբերյալ պնդումներ են կատարում պետական պաշտոնյանները: «Ինչպես և ակնկալվում էր, տնտեսության վերակագնման տեմպերը նորից դանդաղում են արձանագրել՝ 4.3% և դա էլ այն ֆոնին, երբ նախորդ տարվա տնտեսական անկման ցուցանիշները թե տարածաշրջանում և թե հիմնական գործընկեր երկրների համեմատությամբ մեզ մոտ ցավոք ամենամեծն էր, այսինքն այս տարի չենք կարողանում լիովին տնտեսապես վերականգնվել», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։ Համեմատական տանելով Վրաստանի ցուցանիշների հետ՝ նա նշում է, որ այդ երկրում 2020թ-ի տնտեսական անկման ցուցանիշը կազմել է -6.8%, իսկ Հայաստանում՝ -7․4%։ Եվ դա էլ այն դեպքում երբ տուրիզմի հաշվեկշիռը Վրաստանում մինչ 2020թ-ի ճգնաժամը կազմում էր շուրջ ՀՆԱ 14%, այսինքն՝ օտերերկրացիները Վրաստանում ավելի շատ էին ծախսում քան վրացիները արտասահմանում, որից էլ սնվում էր Վրաստանի տնտեսությունը, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը գրեթե զրոյական է եղել: «Պարզ տրամաբանությունը հուշում է, որ 2020թ-ի լոքդաունի էֆեկտը Վրաստանի վրա ավելի ուժեղ ազդեցություն պետք է թողներ և հանգեցներ ավելի խորը անկման, բայց․․․․ունենք այն ինչ ունենք։ Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա վերականգմանը, որի տեմպերը գլոբալ առումով բացատրում են թե կառավարության նախորդ տարվա հակաճգնաժամային գործողությունները որքանով են եղել արդյունավետ, օգնել տնտեսությանը և նպաստել ապագա վերականգմանը, ապա այստեղ էլ ունենք վատ լուր: Վրաստանն իր ավելի ցածր անկման ֆոնին վերականգնվում է բավականին արագ՝ 9 ամսվա տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 11․3%, Հայաստանինը՝ 4․4%, իսկ 10 ամսով էլ 4․3% (Վրաստանի ցուցանիշները կհրապարակվեն նոյեմբերի 30-ին)», - ասված է Արամյանի գրառման մեջ: Նա նաև նկատում է, որ 10 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշների հաշվարկում բացակայում է գյուղատնտեսության անկման տվյալները, որը 9 ամսով կազմել է -1.5%, իսկ 4-րդ եռամսյակում էլ քիչ հավանական է, որ կուտակային աճը շրջվի դրականի։ Ամփոփում. «- 2022թ-ի բյուջեի հիմքում դրված 2021թ-ի տնտեսական աճի 6․5% ցուցանիշն անիրատեսական է ինչպես որ խիստ ռիսկային է նաև 7% աճը 2022թ-ի համար, ինչպես նշել եմ ամիսներ առաջ։ - Մեկ տարի առաջ կատարած իմ և այլ մասնագետների դիտարկումները տնտեսական աճի պոտենցիալի թուլացման վերաբերյալ, այսօր ապացուցվում են։ - Տնտեսական աճի կառուցվածքը փաստում է, որ ունենք սպառման վրա հենված կամ այսպես ասած պահանջարկով քաշվող տնտեսական աճ, որը խիստ վտանգավոր է (աճը բարձր է ոչ արտահանելի հատվածում – ծառայություններ, շինարարություն և առևտուր, մինչդեռ արտահանելի հատվածում աճ գրեթե չկա – գյուղատնտեությունում անկում է, մշակող արդյունաբերությունում անկում է, աճ գրանցվել է միայն հանքագործության ոլորտում, այն էլ կառավարության վերջին գործողությունների արդյունքում կարծում եմ դա էլ կթուլանա): - Նախկինում կատարած բազմաթիվ դիտարկումներն, առ այն որ այս իրավիճակում հնարավոր չէ խոսել մեծածավալ ներդրումների աճի մասին, որոնք կօգնեին տնտեսական վերականգմանը՝ ևս փաստվում է։ Մի խոսքով հետպատերազմյան ժամանակահատվածի այսպիսի տնտեսական զարգացումները մեղմ ասած խիստ մտահոգիչ են, որի մասին բազմիցս ենք խոսել նախկինում», - գրում է Վարդան Արամյանը: