23.11.2024
«Նահապետի» վախճանը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում սպասվող զարգացումներ` Իրանի հետ կապված. ինչո՞ւ են դուրս բերվում խաղաղապահները

Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ: Հնարավոր տարբերակներից մեկը կարող է պայմանավորված լինել Ադրբեջանում սպասվող ինչ-որ զարգացումներով` Իրանի հետ փոխկապակցված: Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

"Այս տարբերակի դեպքում ռուսները ձեռքերը լվանում են:

Սա ընդամենը տարբերակ է: Երբ մի երկիր հարվածում է այլ երկրի դիվանագիտական ներկայացուցչյանը, իսկ ՄԱԿ ԱԽ-ն դա չի դատապարտում, իսկ երկրորդ երկիրը հարվածում է մյուս երկրին, այն էլ ռազմական օդանավակային, որտեղ ամերիկյան ինքնաթիռներ են, իսկ ԱՄՆ-ն հանգստության կոչեր է անում, ամեն ինչ հնարավոր է, էլ չկա միջազգային կարգ ու կանոն:

Հ.Գ. Եթե Իրանը կարող է Իսրայելին հարվածել, ինչու չի կարող հարվածել Ադրբեջանի իսրայելական ռազմական օբյեկտներին: Թուրքիան էլ եթե պաշտպանի Ադրբեջանին, ապա դրանով պաշտպանում է Իսրայելին, համապատասխանաբար դառնալով Իսրայելի պաշտպան, ինչը բարդություններ կառաջացնի իսլամական աշխարհում ու երկրի ներսում:

Ինչ է նշանակում, երբ միանժամանակ երեք աթոռի վրա ես նստում՝ օսմանիզմի, իսլամիզմի ու թյուրքիզմի: Աթոռները կարող են տարբեր ուղղություններով շարժվել, համապատասխան հետևանքներով՝ բոլորի վրայից էլվայր ես ընկնում":