23.11.2024
Ադրբեջանում սպասվող զարգացումներ` Իրանի հետ կապված. ինչո՞ւ են դուրս բերվում խաղաղապահները
prev Նախորդ նորություն

Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․


Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաեւ Եվրասիական տնտեսական միության 10-ամյակն է, որտեղ նախագահում է Հայաստանը։ Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը, մայիսի 9-ին՝ ավանդական հաղթական շքերթը։


Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ կառավարությունը չի գաղտնազերծում՝ մի անհեթեթ միտք արտաբերելով. «Բոլոր այցերի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն»։


ՔՊ-ական շրջանակներում, սակայն, խոսում են, որ Փաշինյանը թերեւս կմասնակցի ե՛ւ երդմնակալությանը, ե՛ւ ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովին, սակայն «պառադին» հնարավոր է չմասնակցի, բայց դա էլ դեռ վերջնական չէ։