23.11.2024
Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալը ամրագրում է թուրքական գործոնը. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

«Նահապետի» վախճանը

Բոլոր բռնապետներին ու բռնապետիկներին թվում է, թե դա իրենց հետ չի պատահի: Իրենց թվում է, թե իրենք հավերժն են, հավերժ է իշխանությունն ու հավերժ է իրենց անպատժելիությունը:


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։


"Բռնապետներն ու բռնապետիկները հակված են այլասերման, քանզի բացարձակ իշխանությունը նրանց այլասերում է բացարձակ ձևով:


Որպես կանոն բռնապետներ ու բռնապետիկներ դառնում են վախկոտ ու մարդատյաց մարդիկ, որոնք թաքնվում են ոստիկանական մահակի հետևում:


Մեկ այլ կանոնն էլ կա. բոլոր բռնապետներն ու բռնապետիկները շատ վատ են ավարտում իրենց քաղաքական կարիերան: Տարբերն են նրանց վերջաբանները զուտ ձևական առումով: Բովանդակությունը՝ «գնդակահարության պատ» է հիշեցնում", - նշել է նա: