Սյունիքը հայտնվեց լիարժեք թուրքական աքցանի մեջ
Արցախից Ռուսաստանի դուրս գալը մեզ համար երկու հիմնական բան է նշանակում: Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ թվարկելով.
"Արցախի սուբյեկտայնության լիարժեք վերացում: Արցախը վերաազատագրելու համար մենք բառիս բուն իմաստով պետք է ոչ թե սկսենք զրոյից, այլ մինուսից:
Սյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերացավ վերջին հնարավոր խոչընդոտը, ինչն էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը և միաժամանակ Ադրբեջանի հարձակման թափը: Սյունիքը հայտնվեց լիարժեք թուրքական աքցանի մեջ:
Այն, ինչ անում են Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն այժմ Տավուշում, բերելու է նույն այս արդյունքին` պարզապես շատ ավելի արագ տեմպերով",- գրել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին թե՛ պաշտոնական Մոսկվան, թե՛ Բաքուն հաստատեցին, որ սկսվել է օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը: