25.04.2025
Փաշինյանն ընտրեց Արցախը ոչնչացնելու ու Հայաստանը խոցելի դարձնելու ճանապարհը. Սուրենյանց
20.04.2023
Փաշինյանն ընտրեց Արցախը ոչնչացնելու ու Հայաստանը խոցելի դարձնելու ճանապարհը. Սուրենյանց

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, խոստովանել է, որ ԼՂ-ն մնալու է Ադրբեջանի կազմում՝ դարձյալ հղում անելով Մադրիդյան սկզբունքներին: Այս մասին  Տելեգրամի իր ալիքում գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: "Այն, որ Ադրբեջանը երբեք համաձայն չի եղել ԼՂ անկախությանը, սա ակնհայտ փաստ է:Դրա համար էր Հայաստանի առաջին իշխանությունը 1994-97թթ-ին բանակցում այն տրամաբանությամբ, որ հակամարտությունը պետք է լուծվի փուլային տրամաբանությամբ՝ կարգավիճակի ճշգրտման հարցը թողնելով ապագային:Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից պաշտպանվող Փուլային տարբերակն, ըստ էության, ճանաչում էր ԼՂ-ի՝ հակամարտության կողմ լինելը, փաստացի անկախություն էր երաշխավորում Արցախի համար՝ միջազգային ամուր երաշխիքներով:1998-ի հեղաշրջումից հետո, ԼՂ-ն բանակցային գործընթացում սուբյեկտից վերածվեց օբյեկտի ու այդ հանգամանքը որոշակի արտացոլում գտավ Մադրիդյան սկզբունքներում, որոնք, ինչպես կանխատեսվում էին, ավելի ոչ բարենպաստ էին հայկական կողմի համար, քան էր 1997-ի Փուլային տարբերակը:Այնուամենայնիվ, թե Մադրիդյան սկզբունքները, դրա դրա տարբեր մոդիֆիկացիաները, այդ թվում՝ Լավրովի, պլանը, իրականություն դառնալու պարագայում՝ հստակ երաշխավորում էին ԼՂ-ի քաղաքական սուբեկտությունը, նրա ժողովրդի անվտանգությունը:Մադրիդյան սկզբունքներին «պատերազմ» հայտարարած Փաշինյանն՝ իր անհեռատես քաղաքականությամբ, 44-օրյա պատերազմի հետևանքով, ոչնչացրել է ԼՂ սուբեկտության հեռանկարը՝ այն, ըստ էության, դարձնելով Ադրբեջանի ներքին հարց կամ լավագույն դեպքում՝ ռուս- ադրբեջանական սակարկության թեմա:Սրան գումարած՝ Փաշինյանի այդ քաղաքականությունը չի երաշխավորում անգամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչը, որպես ալիբի, նշում են նրա կողմնակիցները:Եվ այս անհեռատես քաղաքականության համար վճարել է հայ ժողովուրդը՝ իր հազարավոր զավակների կյանքերի գնով:Ահա, թե ինչը չի ներվելու Փաշինյանին:Ինձ պես ռացիոնալ մտածող հազարավոր մարդիկ չեն ակնկալել, որ Փաշինյանը հասնելու է ԼՂ անկախության միջազգային ճանաչմանը, մեր ակնկալիքը շատ հստակ է եղել, որ նա արձանագրելու է իր ստացած ժառանգությունը ու ԼՂ խնդիրը լուծելու քաղաքական կամք ու խիզախություն է դրսևորելու:Նա ընտրեց արկածախնդրության, Արցախը ոչնչացնելու ու Հայաստանը խոցելի դարձնելու ճանապարհը",- գրել է Սուրենյանցը: