22.11.2024
Բանկային համակարգը լրացուցիչ պետք է հարկվի
prev Նախորդ նորություն

Փոփոխության բանաձևը

Գյումրիի քաղաքապետարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ինձ համար ամենևին զարմանալի չեն:


Դեռ Ալավերդի համայնքում տեղի ունեցած հայտնի մանդատագողությունից հետո եմ ասել, որ ՔՊ-ն ՏԻՄ-երը ընդդիմադիրներից «զտելու» քաղաքական որոշում ունի:


Այս ամենն ուղիղ կապ ունի 2026-ի ընտրական ցիկլի հետ:


Հեղափոխության միակ քիչ թե շատ իրական բրենդն օրինական ընտրություններն էին: Ըստ ամենայնի, Փաշինյանը մտադիր է հրաժարվել դրանցից՝ իր իշխանությունը վերարտադրելու նպատակով:


Սա բնավ չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է հայտնվի հուսահատության ճիրաններում:


Հայաստանում իշխանություն կարող է փոխվել հենց ընտրական ճանապարհով: Դրա բանաձևը՝ ընդդիմադիր արդյունավետ ձևաչափ ստեղծելն է:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց