Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Էքսկլավների հարցն ավելի բարդ է: Դրանց տեղանքը շրջապատված է մեկ այլ երկրի տարածքով։ Ուստի դրանց հարցը պետք է լուծվի սահմանազատման գործընթացում»,- այսօր ասել է Իլհամ Ալիևը:Ադրբեջանի նախագահն ասել է մի բան, որը ես մի քանի անգամ իմ հարցազրույցներում պնդել եմ՝ այն, ինչ հիմա կատարվում է՝ չորս գյուղերի վերադարձման հարցը, որը կապ չունի դելիմիտացիա/ դեմարկացիայի հետ:Փաշինյանը նույնիսկ այս հարցում է ստում. հիմա նա ուղղակի կատարում է Ալիևի նախապայմանը, որից հետո նոր կարող է մեկնարկել կամ չմեկնարկել դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացը: Դա էլ կախված կլինի Ալիևի քմահաճույքից",- գրել է քաղաքագետը: