Եթե նայենք փաստերին, Ալիևը հերթական անգամ «գցեց» Փաշինյանին: Համաձայն ապրիլի 19-ի պրոտոկոլի՝ երեկ պետք է ունենայինք դելիմիտացիա/դեմարկացիայի հանձնաժողովների կանոնակարգ, որը պետք է անցներ ներպետական վավերացում:Այդ կանոնակարգը չունենք:Տպավորություն է, որ Ալիևը Տավուշի հատվածում ստացավ իր ուզածը, հիմա չի շտապում սկսել դելիմիտացիա/ դեմարկացիայի գործընթաց:Սա այն դասական դեպքն է, երբ Ալիևը երկու անգամ Ալմա-Աթայի հռչակագիրը «վաճառում» է Հայաստանի վրա՝ առաջին անգամ կլանելով Արցախը, երկրորդ անգամ Տավուշի հատվածում Հայաստանին պարտադրելով միակողմանի զիջումներ:Ու դրա դիմաց Հայաստանը ոչ միայն ոչինչ չի ստանում, այլ մեզ պարտադրվում են Սահմանադրության փոփոխություններ: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց