14.05.2026
Ոչ մի օր առանց ստի ու կեղծիքի. պատգամավոր
24.06.2024
Ոչ մի օր առանց ստի ու կեղծիքի. պատգամավոր

Ոչ մի օր առանց ստի ու կեղծիքի:Երևի սա դարձել է փաշինյանական քարոզչության իրական կարգախոսը, որն ամեն օր արտադրում է ոչ թե մեկ, այլ տասնյակ կեղծիքներ։ Տոննաներով ստի արտադրությունը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ արդյունաբերական մասշտաբներ է ստացել, և տպավորություն է ստեղծվում, որ ՔՊ-ական տարբեր չինովնիկների մոտ նույնիսկ մրցույթ է ընթանում, թե ով կարող է ամենաաղաղակող սուտն ու կեղծիքը հորինել։ Սրա մեջ զարմանալի ոչինչ չկա։ Կեղծիքների հսկայական ալիք պարզապես չէր կարող չառաջանալ մի իշխանության մոտ, որն իր գաղափարախոսության հիմքն է դարձրել սուտը:ՔՊ-ական «հեղափոխականների» գործունեության կարևոր մեխը դարձավ հնարավորինս շատ սուտ ու կեղծիք: Որովհետև ճշմարտության պարագայում նրանց կառուցած կայսրությունը հաստատ կփլուզվի:2018թվականի իշխանազավթումից ի վեր Հայաստանի ողջ պատմությունը՝ հիմնված ՔՊ-ական խմբակի անհեթեթ առասպելների վրա, հաստատում է այն փաստը, որ ստի ներկայիս ալիքը միայն հետևանք է այն հսկայական կեղծիքի, որը լցվել է մեր քաղաքացիների գիտակցության մեջ վերջին վեց տարիների ընթացքում։Ցավոք սրտի, փաշինյանական իշխանության խոսքն ու գործը այդպես էլ չհամընկան։ Ավելին, խոստանում ու խաբում են բացահայտ, լկտի ու ցինիկաբար: ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյան