23.11.2024
Ուկրաինայում ՀՀ դեսպանի ճակատագիրը որոշված է. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Ինչի՞ն է սպասում Նիկոլը

Ի դեպ, Նիկոլը լավ գիտակցում է նաև` երբ չի դատվի:

Երբ շատ «միամիտ», սակայն կոլեկտիվ ջանքերով, ՀՀ-ն լուծարի:

Այ դրա համար է նա նաև հեծանիվ քշում. ուզում է ասել, ինձանից ոչինչ կախված չէ, ես ո՛չ մեղավորն եմ, ո՛չ էլ պատասխանատուն: Ինձանից մենակ կախված է հեծանիվը, որ փորձում եմ քշել ու հարազատ ջրափոսերի մոտ կանգնել ու երազել:

Նիկոլը սպասում է Վրաստանի հետընտրականին, ինչպես նաև Հս.Կովկասում միջէթնիկ բախումներին, որոնք արդեն տևական ժամանակ եփվում են: Ըստ դրանց արդյունքներին նա փորձելու է հրապարակային հարթակում ճշգրտել իր մոտեցումները:

Եթե դրան զուգահեռ Իրանում էլ սկսեն, իսկ, իմ կարծիքով, սկսելու են, մենք հայտնվելու ենք Сухой спирт-ի դարաշրջանում. հյուսիսից ու հարավից շրջափակված:

Սակայն այս ընթացքում նա իր տերերի՝ թուրքական խաղաքարտն է լեգիտիմացնելու՝ ասելով, դե պատերազմ է, միայն Թուրքիայի սահմանով կարող ենք որևէ բան բերել, հետևաբար պետք է վիլայաթանանք:

Ասեմ, որ Ադրբեջանը այս հեռանկարի հետ հաշտ ու խաղաղ չէ, բայց դե ռեգիոնալ գեոպոլիտիկան ցույց կտա ամեն բան:
Նիկոլը ամեն բան արեց, որ ՀՀ-ն մենակ մնա, որ բնաջնջման ռազմավարության այլընտրանքը դառնա թուրքաֆիկացումը, կամ պետության կազմալուծումը:

Փայերի ու քաղաքական հարճերի երկիր Հայաստան...


Քաղաքագետ Ալեն Ղևոնդյան