Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը հարցադրում է հնչեցնում. "Որ սենց հերթով նատոյական գեներալներ, գնդապետներ, պաշտոնյաներ իրար հերթ չտալով գալիս են Հայաստան ու քննարկում Հարավային Կովկասում անվտանգության խնդիրներ, գուցե՞ իրադարձությունները ձեր պլանով չեն գնում: Հակառակ դեպքում ինչի՞ պիտի ամսի 25-ից առաջ լցվեին մեր երկիրը",- գրել է նա: Հիշեցնենք, մայիսի 25-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: