10.11.2024
Վրացական ու հայկական երազանքները․ ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը
prev Նախորդ նորություն

Ալիևն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լավ ուսումնասիրել ու օգտագործել իր դեմ

Օրեր առաջ ադրբեջանական կայքերից մեկը հրապարակում էր արել՝ զգուշացնելով ետ վերցնել տներն այն ադրբեջանցիներից, ովքեր օկուպացված Արցախում տուն ստանալուց հետո թողնում են այդ տներն ու հետ գնում Բաքու։

Այդ նյութի տակ նաև շատ հետաքրքրիր քննարկումներ էին ծավալվել, որտեղ տարբեր ադրբեջանցի օգտատերեր նշում էին, որ Բաքվում շատերն անտուն են, բազմաթիվ խնդիրներ կան, բայց ամբողջ գումարը դնում են Արցախի վրա, նաև այլ անարդարություններից էին բողոքում։  


Ինչո՞ւ եմ սա ներկայացնում, որովհետև առավոտից երեկո հոխորտացող Ալիևն իր հերթին ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լավ ուսումնասիրել ու օգտագործել իր դեմ։ Առհասարակ, Ալիևը մեզ բազմաթիվ «նվերներ» է անում՝ շարունակելով անկեղծորեն ներկայացնել իր հայատյաց ու զավթողական քաղաքականությունը, բայց ցավոք այդ ամենը մնում է չօգտագործված։


Մեր ղեկավարությունը կոծկում է Ադրբեջանի նպատակները, չի փորձում հասկանալ Ադրբեջանը՝ իր ուժեղ ու թույլ կողմերով, աշխատանք տանել սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ, այլ նստած թախտին, սպասում է բախտին․․․


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան


 

Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next