4.02.2026
Հայկական պետությունը լիարժեք ապամոնտաժվում է. Վարուժան Գեղամյան
13.02.2024
Հայկական պետությունը լիարժեք ապամոնտաժվում է. Վարուժան Գեղամյան

Հայկական պետությունը լիարժեք ապամոնտաժվում է: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:"Հաջորդ քայլով կլինի ինքնության փոփոխությունը: Օրինակ պետական մարմինները կդադարեն ծննդյան վկայական տալ Արարատ, Անի կամ Մոնթե անունով երեխաներին: Կամ կարգելվեն հայկակակ ազգային երգ ու պարի խմբերի գործունեությունը: Էլ պետական խորհրդանիշների մասին չեմ հիշեցնում. դրանք արդեն փոփոխման փուլում են:Այս ամենի արդյունքում և եղած հայկականի փոխարեն Հայաստանը դրսից կառավարողների խմբավորումը ստեղծելու է հարկ վճարողների անդեմ միավորում, որն աստիճակաբար կենտրոնանալու է մեկ փոքր տարածքում (օրինակ` Կոտայքի մարզում):Մնացածը` կանցնի Թուրքիային կամ Ադրբեջանին: Կասկածու՞մ եք ասածներիս: 2020-ի գարնանն ու ամռանն էլ էիք կասկածում, որ պատերազմ է լինելու ու Արցախը հանձնելու են:2021-ին կասկածում էիք, որ թուրքերը կմտնեն Սյունիք ու Ջերմուկ: Դե իսկ էս բոլոր տարիներին կասկածում էիք, որ իրավիճակը կհասնի սրան",- գրել է թուրքագետը: