27.09.2024
Իշխանությունը նպատակաուղղված պարտության է տարել պետությանը
prev Նախորդ նորություն

Էրդողանը վերցրել է Փաշինյանի անձնագիրը. Թևանյան

Օրացույցի վրա կարմիրով նշվում են տոնական ու հանգստի օրերը։ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում կարմիրով ներկվել են մեր հողերը, իսկ օրացույցում կարմիրը փոխարինվել է սևով։ Գրեթե բոլոր օրերը դարձել են սգո օրեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։


«4 տարի առաջ այս օրը սկսեց պատերազմը, որը բերեց Նիկոլ Փաշինյանը։ Նրա քայլերից օգտվեցին Թուրքիան ու Ադրբեջանը՝ անցնելով հարձակման։


4 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ոտանավոր էր արտասանում ու մեղադրում Թուրքիային՝ հայերի նոր ցեղասպանությունն իրականացնելու մտադրության համար։ Հիմա նա հեծանիվ է քշում ու հրճվում Էրդողանին տեսնելիս։


Փաշինյանը հրճվում է, քանզի Էրդողանին է պարտական իր կյանքով ու աթոռով։ Էրդողանը կյանք ու աթոռ է նվիրել Փաշինյանին՝ փոխարենը ստանալով Արցախն ու Հայաստանի ապագան կանխորոշելու իրավունքը։ Դատելով ամենից՝ Էրդողանը, պատկերավոր ասած, Փաշինյանի ձեռքից վերցրել է նրա անձնագիրը և շահագործում է թրաֆիկինգի ենթարկվածների պես, որոնցից անձնագրերը Թուրքիայում վերցնում են՝ պոռնոստրկության մատնելուց առաջ։


2020–ի սեպտեմբերի 27–ը չէր լինի, եթե 2018–ի մայիսի 9–ին Նիկոլը չսկսեր բանակցությունների տապալման գործընթացը։ Տապալմանը հետևեցին տավուշյան ու ստեփանակերտյան սադրանքները։ Հետո ունեցանք դավաճանությունների, հիմարությունների, ուրացումների, ստորությունների, խայտառակությունների շարք։


Հիմա Փաշինյանը նոր «սեպտեմբերի 27» է բերում Հայաստանի գլխին՝ «խաղաղասիրության» անվան տակ։ Վարվում է բաց քաղաքականություն․ Նիկոլը Թուրքիայի գրպանում է և Էրդողանի գրկում։


Մեր ընտրությունը մեծ չէ։ Անձնագիրն Էրդողանին հանձնած Նիկոլը Հայաստանը տանում է դեպի «թուրքական տուն»՝ արյունով ու ավերածություններով լեցուն։ Սրա այլընտրանքը Հայաստանի անկախության, անվտանգության համար պայքարն է, որի շրջանակներում է հնարավոր իրական խաղաղություն և իրական զարգացում։ Մայր Հայաստանը բոլորիս ջանքերի կարիքն ունի», - գրել է Թևանյանը։

 Լուսանկարը` ՀՀ ԲՏԱ պաշտոնական կայքէջ
26.09.2024
Հայաստանի կառավարությունը պարզեցնում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը