ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որքանո՞վ է նորմալ Արեւմուտքի ու Ալիեւի հետ «խաղեր տալ», ՌԴ-ին սպառնալիք համարել, Հայաստան ԵՄ դիտորդներ բերել, բայց ՌԴ-ից ակնկալել սպառազինություն։ Փաշինյանի ռեժիմը շարունակում է թրքա-սորոսական հակաքարոզչությունը ՀՀ պետական շահերի ու ՌԴ-ի դեմ։ Հիմա էլ ԱԳ փոխնախարարին են լիազորել հակառուսական հերթական դոզան սրսկել ու ասել ,որ ռուսական սպառազինությունը դեռ Հայաստան չի հասել։ Նախ, ռուսական սպառազինությունից հենց Նիկոլն է հրաժարվել, երբ ՀԱՊԿ գագաթնաժողովում մերժեց ռազմատեխնիկական օժանդակության ստացման հարցը։ Նույն Նիկոլն է հրաժարվել ՀԱՊԿ զորավարժություններից, որը ենթադրում էր նաեւ ռազմական տեխնիկայի աջակցություն։ Ավելին. Նիկոլն է ՌԴ ռազմական ներկայությունը սպառնալիք համարել։ Ես մի բան չեմ հասկանում. սրանք անուղե՞ղ են, թե՞՝ անկարող։ ՌԴ-ին սպառնալիք են համարում,ԵՄ դիտորդներին բերում են Հայաստան,Արեւմուտքի ու Ալիեւի հետ ՌԴ-ն ուզում են տարածաշրջանից հանել ու դեռ ակնկալու՞մ են,որ ՌԴ-ն սպառազինություն տրամադրի։ Սպառազինություն տա,որ ի՞նչ անեք. նվիրե՞ք Ալիեւին,որ ցուցադրի Բաքվի պարադին։ Հիմա ասե՞մ, կասեն էլի նախկիններին հիշեց։ Նույն ՌԴ-ն նախկինում մեզ անվճար 50 հազար տոննա զենք ու զինամթերք է նվիրել, «Իսկանդեր» է մատչելի գնով տվել,իսկ դուք փողը ձեռքներդ զենք չեք կարողանում գնել։ Ու այսքանից հետո մնացել եք,որ ի՞նչ անեք»,- գրել է Շարմազանովը։