Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում է իր ստեղծագործական աշխատանքը։ Այդ մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։ Հրապարակված տեսահոլովակում նա խոստանում է բոլոր հարցերի պատասխանները տալ սեպտեմբերի 19-ին և 20-ին, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Մարությանի մոնո-ներկայացումը կոչվում է «Քաղաքապետը»։ Մամուլն ավելի վաղ գրել էր, որ դրանում Մարությանը հրապարակելու է նաև Փաշինյանի հետ տեղի ունեցած խոսակցությունների ձայնագրություններ։ VERELQ-ին հաջողվեց ճշտել, որ տոմսերը վաճառվելու են 4 000 - 20 000 դրամով, սակայն վաճառքը դեռ չի մեկնարկել: