ՀՀ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը վստահ է՝ Թուրքիայի ձեռագիրը չի փոխվել և հիմա այն փափուկ բարձի ուժով մաս֊մաս յուրացնում է Հայաստանի հողերը և իրագործում մեծ թուրանի ծրագիրը. ««Թուրքիան չունի Անգլիայի մեծ զրահանավերը: Թուրքիան չունի Գերմանիայի պողպատը: Թուրքիան չունի Ռուսաստանի կազակներին: Բայց Թուրքիան ունի փափուկ բարձ, որ կդնի մեծ տերությունների գլխի տակ և կլուծի իր հարցերը». Անգլիայի վարչապետ Հենրի Պալմերսթոն։Մի պարզ օրինակ՝ Հիտլերի ինքնասպանության օրը Թուրքիան հապճեպ պատերազմ հայտարարեց Գերմանիային, որպեսզի հայտնվի հաղթանակած երկրների ցուցակում։ Հիմա էլ փափուկ բարձի ուժով մաս֊մաս յուրացնում է Հայաստանի հողերը և իրագործում մեծ թուրանի ծրագիրը:Փափուկ բարձը իր լրացուցիչ ատրիբուտներով, կարծում եմ, նախատեսված չէ միայն մեծ տերությունների համար։ Շարունակեք պնդել, թե հայկական հողերը պատկանում են ուրիշին ....»,- գրել է նա Facebook-ի իր էջում: