ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանքի տանելու իշխանական օպերացիան երկար պլանավորման ճանապարհ է անցել: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:"Թվում է, որ կանխատեսելի էր ազատությունից զրկելով Աշոտյանին լռեցնելու իշխանական մոլուցքը, մյուս կողմից` քաղբանտարկյալների շարքը նման կալիբրի գործիչով համալրելը ցույց է տալիս, որ ներքին վախերն ու ճշմարտության հետ չառերեսվելն իշխանությանը ստիպում է գնալ արկածախնդրության ճանապարհով:Արմենը շատ դժվարությունների ու փորձությունների միջով է անցել` անշուշտ սա էլ կհաղթահարի, բայց մեկ է` իշխանության այս այլանդակ քայլը, հենց իր համար, հակառակ ֆունկցիա է կատարելու:Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին",- գրել է Աբրահամյանը: Հիշեցնենք, Արմեն Աշոտյանը կալանավորվել է երկու ամսով: Ավելի վաղ փաստաբանը ներկայացրել էր, թե ինչո՞ւմ է մեղադրվում Արմեն Աշոտյանը: