Ինչու էին նախկին իշխանություններն արևմտամետ ընդդիմություն ձևավորում
Ինչու էին նախկին իշխանություններն արեւմտամետ ընդդիմություն ձեւավորում։
Տեխնոլոգիան բավականին պրիմիտիվ էր։ Քանի որ Հայաստանն ռուսական ազդեցության գոտի էր, ապա պետք էր արեւմտամետ ընդդիմություն լինի, որ Ռուսաստանը ստիպված լինի "չարյաց փոքրագույնն" ընտրի։ Դա նաեւ ավելի լայն մանյովրների դաշտ էր ստեղծում։
Երկրորդ հանգամանքը ֆինանսների տեղաբաշխումն էր Արեւմուտքում, ինչն անձնական կախվածության մեջ է վերնախավին դնում։
Նմանատիպ փորձ 1996-ին ՀՀՇ-ն էր ցանկանում անել, փորձելով նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի գլխավոր հակառակորդը դարձնել կոմունիստների թեկնածու Բադալյանին, դրանով ստանալով աջակցություն թե Արեւմուտքից, թե Ռուսաստանի հակակոմունիստական իշխանությունից։
1996-ին դա չստացվեց, 2018-ին դա ստացվեց, համապատասխան ողբերգական արդյունքներով։ Քաղաքական պոկերի պարտիայում Հայաստանն, ու մենք բոլորս, պարտվեցինք։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյան