23.11.2024
Հայաստանի իշխանությունը փորձում է տեղավորվել ադրբեջանական նախապայմանների շրջանակներում
prev Նախորդ նորություն

Հարավային Կովկասի ռեգիոնում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել

Ինքնիշխան պետության գաղափարը նրանում է, որ առկա և արձանագրված սահմանների շրջանակում առկա տարածքում գործող, լեգիտիմ ու լեգալ ընտրված իշխանությունը իշխանության միակ աղբյուրն է, որը պետք է առաջնորդվի սեփական պետության շահերով ու առաջնահերթություններով:

Երբ վերոնշյալ բոլոր ցուցիչներն առկա են, սակայն առկա չէ սեփական երկրի ու քաղաքացիների շահերի հիմքով առաջնորդվելու բաղադրիչը, ապա տվյալ պետությունը ոչ միայն ինքնիշխան չէ, այլև իր նման վարքով պայմաններ է ստեղծում, որ կախված իր վարքի բնույթից ու ձևից հարևան երկրները նրա նկատմամբ լեգիտիմ ագրեսիա ցուցաբերլու հիմքեր ստանան, ու ենթադրելի քայլեր ձեռնարկեն. ավելին երբեմն որոշ պետություններ՝ դիցուկ ՀՀ-ն հետևողականորեն են սադրում նման քայլերը:

Հարավային Կովկասի ռեգիոնում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, որ լեգիտիմ հիմքեր կարող է ստեղծել այստեղ առկա որոշ պետական միավորների լուծարման, միմյանց ինտեգրման և բաժանման համար:


Քաղաքագետ Ալեն Ղևոնդյան