3.10.2024
Ինչու էին նախկին իշխանություններն արևմտամետ ընդդիմություն ձևավորում
prev Նախորդ նորություն

Ցամաքային սահմանները բացելու փոխարեն` փակվում են օդայինները ևս. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղավիացիայում վերջին իրադարձությունները 4-5 տարվա վաղեմություն ունեն:  Ուսումնասիրելով երկրի ստրատեգիական ոլորտի` ավիացիայի կոմիտեի պաշտոնական կայքը` «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ «օդում» կյանքը պարզապես կանգ է առել։ «Նորություններ, հայտարարություններ և հաշվետվություններ» բաժինները ավետում են տարիներ առաջ տեղի ունեցած ինչ-որ աննշան իրադարձություններ։ Գործը անգամ հասել է նրան, որ նախօրեին Թուրքիայի կողմից դեպի ՀՀ ուղևորվող եթովպիական ինքնաթիռի մուտքը իր օդային տարածքով արգելելու դեպքը բարձրաձայնում են ԶԼՄ-ները, իսկ կոմիտեն ընդամենը որպես վիճակագիր հաստատում է դա` չտալով ոչ մի իրավական կամ քաղաքական գնահատական։ Լռում է նաև Ռուբեն Ռուբինյանը, ով զբաղված է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վիրտուալ կարգավորմամբ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ականները որոշել են ամառային հանգիստը համատեղել կուսակցական աշխատանքի հետ, ու թեեւ ԱԺ հերթական՝ 2026 թվականի ընտրություններին դեռ մոտավորապես երկու տարի կա, բայց արդեն սկսել են նախընտրական քարոզարշավը: «Ժողովուրդ» օրաթերթը իշխանական պատգամավորների սոցիալական ցանցերի էջերում նկատեց, որ նրանք եւս Նիկոլ Փաշինյանից հետ չեն մնում ու այս շրջանում ակտիվորեն մարզեր են այցելում, հանդիպում բնակիչների հետ, դպրոցներ գնում ու ծանոթանում այնտեղ արվող աշխատանքներին:  «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանից՝ արդյոք ՔՊ-ն արդեն պատրաստվում է 2026 թ-ի հերթական ընտրություններին. «Իհարկե, պատգամավորներն իրենց հերթին, կառավարությունն իր հերթին. յուրաքանչյուր քայլ միտված է, որ մենք ժողովրդի առջեւ ներկայանանք հաշվետվությամբ, ու դա ընդունվի։ Մարզեր այցերն էլ քարոզարշավի մի մասն են։ Կուսակցական շինարարության կոնտեքստում այնպես է ստացվել, որ մենք պետք է մարզերում ներկայանանք, որպեսզի կուսակցական մեր ընկերները և մեր ժողովուրդը ճանաչի մեզ ու գնահատական տա մեր գործողությանը»»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների` 2022 թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2024 թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 3 057.8 հազ. մարդ, այդ թվում` քաղաքայինը` 1 973.4 հազ. մարդ եւ գյուղականը` 1 084.4 հազ. մարդ: Ստացվում է, որ նախորդ երկու տարիների համեմատ ՀՀ բնակչությունը գրեթե 200 հազար ծնունդով ավելացել է։ Բնակչության թիվն աճել է, սակայն 2022 թվականի և 2024 թվականի հունվար-հունիս ամիսների վիճակագրությունը համեմատելով` նկատում ենք. 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 15 671 ծնունդ, որը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազ է 1 314 ծնունդով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պետոյանն իր բիզնեսը 5 տարով հավատարմագրային կառավարման է հանձնել պետգնումների մագնատին։ Միայն այս փաստը բավական է` որպես ապացույց դիտարկելու Կենտրոնի թաղապետ Պետրոս Պետոյանի և «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև առկա, նվազագույնը` փոխկապակցվածությունը։ Վերոնշյալ ընկերությունն այնչափ ահռելի գումարների մրցույթներ է «շահել», որ նույնիսկ իշխանամետ մամուլն է բարձրաձայնում ակնհայտորեն կոռուպցիոն ռիսկեր պարունակող մի քանի միլիարդ դրամ հանրագումարով մրցույթների փաստը։ Դրանք հիմնականում եղել են «մեկ անձից» գնումներ, որոնք թույլատրելի են բացառապես անհետաձգելի` բնական աղետների կամ նման էքստրեմալ իրավիճակներով զուգակցված լինելու դեպքերում։ Բայց Նիկոլ Փաշինյանի օրոք գնումների մեծ մասը իրականացվում է մեկ անձից, երբ դրանք ամենևին էլ անհետաձգելի գործեր չեն»:


 

Ադրբեջանական ԶԼՄ-ում հեգնանքով են վերաբերվում Շոյգուի այցի և Իրանի հարցում ստանձնած դերին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում