2.07.2025
Կոսովոն անկախացնող գեոպոլիտիկ շրջանակները առաջ են քաշում Արցախը լուծարելու ծրագիր. Աշոտյան
20.03.2023
Կոսովոն անկախացնող գեոպոլիտիկ շրջանակները առաջ են քաշում Արցախը լուծարելու ծրագիր. Աշոտյան

Վերջին օրերին միջազգային քաղաքական ուշադրությունը կենտրոնացած էր նաև Սերբիա-Կոսովո երկխոսության վրա, որի շրջանակներում Սերբիայի նախագահ Վուչիչը հանդիպել էր Կոսովոյի վարչապետ Կուրտիին և քննարկել երկկողմ հարաբերությունների մի շարք հանգրվանային հարցեր՝ Արևմուտքի հովանու ներքո:Ինչո՞վ է սա հետաքրքիր մեզ. հարցին պատասխանում է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը."1. Կոսովոյի անկախացման գործընթացը, որ մեկնարկել էր 2008 թվականից, կիսատ է մնացել նախևառաջ Սերբիայի դիմադրության, և դրա հետ շաղկապված այլ աշխարաքաղաքական խաղացողների ներգրվմամբ: ԵՄ-ի ներսում նույնպես 5 երկիր չի ճանաչում Կոսովոն: Ստեղծված աշխարհաքաղաքական գերլարված վիճակում Արևմուտքը փորձում է, նոր ճնշումներ բանացնելով Սերբիայի հանդեպ, հանգուցալուծել այս հարցը:2. Կոսովոյի անկախացման գործընթացը, իհարկե, խասրխված է գեոպոլիտիկ շահերի վրա, սակայն իր բովանդակային հիմնավորումների մեջ պարունակում է բազմաթիվ թեզեր, որոնք կարող են առ այսօր օգտագործվել հայկական կողմից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համատեքստում:Այս ամենը առավել ընդգծելի է դառնում հիմա Արցախի հարցում Նիկոլի դավաճանական քաղաքականության համատեքստում:3. Սերբ ժողովուրդը կազմակրեպված և բուռն դիմադրում է Կոսովոն ճանաչելու արևմտյան ճնշումներին: Մեզանում տիրող ապատիայի ֆոնին սա լավ օրինակ է ազգային հարցերի շուրջ պահպանել պասիոնարությունն ու դիմադրել գլոբալ պրեսսինգին, այնպես էլ "ավելի լավ կյանքի" գայթակղությանը, քանզի ԵՄ-ն փորձում է մտրակից բացի կիրառել ԵՄ անդամության բլիթը Սերբիայի նկատմամբ:Այս և մի շարք այլ հատկանիշներով կարելի էր օգտվել նաև Կոսովոյի շուրջ զարգացումների տրամաբանությունից թե Արցախից հրաժարվելու դեմ դիմադրության կազմակերպման, թե, եթե ունենայինք նորմալ իշխանություն, արտաքին դիվանագիտական խոսույթի մեջ այս կոնտենտը օգտագործելու համար:Երբ Նիկոլի շուրթերով մեզ հրամցվում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության գաղափարը, ապա դրան կարելի կլիներ համաձայնել, եթե թե Հայաստանի իշխանությունները, թե նրանց աշխատանքով՝ արտաքին աշխարհը, այդ ձևաչափին վերաբերվեր այնպես, ինչպես Բելգրադ-Պրիշտինա բանակցությունների բովանդակությանը:Այնինչ Նիկոլը անում է ճիշտ հակառակը, եւ նրա համաձայնությամբ Կոսովոն անկախացնող նույն գեոպոլիտիկ շրջանակները առաջ են քաշում Արցախը լուծարելու ծրագիրը",- գրել է Աշոտյանը։