ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Ադրբեջանն Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու և բլոկադայի ազդեցությանն առավել ծանր բնույթ հաղորդելու նպատակով անընդհատ կրակի տակ է պահում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիներին: Ադրբեջանի առաջնային նպատակն է` տոտալ շրջափակման պայմաններում, թույլ չտալ, որպեսզի մարդիկ ներքին ռեսուրսների հաշվին պարենային անվտանգության նվազագույն խնդիրներ լուծեն: Ադրբեջանին նյարդայնացնում է, որ իր` մարդկության նկատմամբ իրականացվող ծանր հանցագործությունը, նախապես կանխատեսված արդյունքը չի տալիս և փորձում է իր անբարոյական գործողությունների ցանկն ընդլայնել»։