24.11.2024
Թեհրանի արտաքին քաղաքական օրակարգում Հարավային Կովկասն այլևս առաջնային շահերի գոտի է
prev Նախորդ նորություն

Ի վերջո, ի՞նչ էր քննարկվել Բաքվում

Մեկ շաբաթ առաջ, ՌԴ նախագահի Ադրբեջան կատարած պետական այցի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, քննարկման առարկա էր դարձել հայ-ադրբեջանական հարաբերությունները, որի առնչությամբ նախագահ Պուտինը, ևս մեկ անգամ, առաջարկել էր իր երկրի միջնորդական առաքելությունը:

Դեռ այդ ժամանակ պաշտոնապես նշվեց, որ թեմայի շուրջ նաև Փաշինյանի հետ է խոսվելու:

Այցից մի քանի օր հետո տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը, սակայն հանդիպման դետալների և արդյունքների մասին այդպես էլ ոչինչ չհանրայնացվեց. չոր ու ոչինչ չասող պաշտոնական հաղորդագրությունը որևէ էական բան չէր ասում:

Ի վերջո, ի՞նչ էր քննարկվել Բաքվում, որի արդյունքում նաև զրույց էր կայացել ՀՀ իշխանության հետ և ինչո՞ւ թեման այդպես էլ պատշաճ ձևով հանրությանը չներկայացվեց:

Համաձայնվե՞լ է Փաշինյանը ՌԴ միջնորդական դերին, արդյո՞ք քննարկվել է սահմանազատման հետ կապված վերջին խնդիրները, ի՞նչ է խոսվել կամ ի՞նչ են փոխանցել Բաքվից «խաղաղության պայմանագրի» բանակցությունների վերաբերյալ և ի՞նչ է մտածում ՀՀ կառավարիչը տեղի ունեցածի մասին:

Փաշինյանի կենցաղը, հոբբին, անիմաստ ժամանցն ամենօրյա ռեժիմով հնարավոր բոլոր հարթակներով ներկայացվում է, սակայն այն, ինչ վերաբերվում է պետության կարևորագույն հարցերին, ապա դրանք մակերեսային անդրադարձ են ստանում և հասարակությունն իր մաշկի վրա դա զգում է, երբ այն իր ծանր հետևանքներն է ունենում երկրի ու ժողովրդի վրա:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան