9.10.2024
Լուսանկարը՝ gov.am-ի
prev Նախորդ նորություն

ՔՊ-ի Իրական Հայաստանը

Լուսանկարը՝ 168.am-ի
Լուսանկարը՝ 168.am-ի

ՔՊ-ի Իրական Հայաստանը.


Ադրբեջանն ու Թուրքիան չեն ճանաչում Հայաստանի գոյության իրավունքը, և դա ունի պատմական ու շատ կոնկրետ պրակտիկ պատճառներ:

Արդբեջանն ամենաբարձր մակարդակում Հայաստանն անվանում է Արևմտյան Ադրբեջան, իսկ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է Ադրբեջանի պայմաններն ընդունելու հետ:

Ադրբեջանի ու Թուրքիայի ազգային իղձը թյուրքական աշխարհի ստեղծումն է, ինչի համար տարվում է շատ կոնկրետ պետական քաղաքականություն:

Արևմուտքը նպաստում է թյուրքական աշխարհի ստեղծմանը, որպեսզի արտաքին աշխարհից մեկուսացնի Իրանն ու Ռուսաստանը, իսկ այդ նպատակին հասնելու համար Հայաստանի գոյությունը ոչ միայն խանգարող հանգամանք է, այլև Հայաստանի իշխանությունը գործիք է դարձել այդ նպատակի համար, սկսած՝ 2018-ից: Դրա առաջին քայլն Արցախի կործանումն էր:

Միջազգային կարգը քայքայված է և անտարբեր էթնիկ զտումների ու ցեղասպանությունների հանդեպ,

Հայաստանի հանրությունը մասնատված է, բաժանված միմյանց թշնամական հատվածների, Սփյուռքը ապակողմնորոշված ու ինքնությունը կորցնելու վտանգի առջև, պետական ինստիտուտներն անարդյունավետ են, ու՝ կաթվածահար:


Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Հայաստանյան իշխանության երկակի ստանդարտները
Հաջորդ նորություն next