Ալիեւը շատ ուրախությամբ ընդունում է ռուսական կողմի ներկայացուցիչներին, տվյալ դեպքում՝ Օվերչուկին, բայց մերժում է ԱՄՆ ներկայացուցչին, որից հետո ԵՄ ներկայացուցիչն անգամ հանդիպման փորձ չի անում։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: "Արեւմուտքը դիկտատոր Ալիեւին հաճոյանալու եւ համարժեք գնահատականներից խուսափելու պատասխանն է ստանում, անգամ այդ դեպքում, սակայն, Ալիեւն անպատիժ է մնում։ Դե իսկ ԱՄՆ հեղինակությանն էլ մեծ վնաս է հասցվում",- գրել է փորձագետը: