Նախօրեին Մոլդովայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ և Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե: Ըստ նախնական արդյունքների՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ ետղի կունենա, թեև գործող նախագահ Մայա Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 41,78 %-ը:
Անցած ընրությունների և հանրաքվեի թիվ մեկ եզրահանգումը, ըստ փորձագետների, հետևյալն է՝ ԵՄ-ին միանալու հեռանկարն անորոշ է: Այս տեսակետը կիսում են նաև հայաստանյան փորձագետներն ու քաղաքագետները, որոնք տարածաշրջանում զարգացումների հետագա ընթացքի կուրսը կապում են ոչ միայն հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների, այլև Մոլդովայի ընտրությունների արդյունքների հետ:
Նշենք, որ երեկ, Մոլդովայում տեղի ունեցող ընտրական գործընթացներին զուգահեռ հարևան Վրաստանում ընդդիմությունն անցկացրեց «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» խորագրով բազմահազարանոց հանրահավաք, որի ժամանակ ելույթ ունեցավ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը գրում է,
"Մոլդովայում կայացած ընտրությունները ցույց տվեցին, որ դեմոկրատիան ժողովրդի իշխանությունը չէ։ Դեմոկրատիան ամերիկացի ժողովրդի իշխանությունն է։
Երկակի չափորոշիչնե՞ր, ազատ կամաարտահայտությո՞ւն: Չէ, չենք լսել":
Հասարակական-քաղաքական գործիչ, ընդդիմադիր Նարեկ Մալյանը գրում է.
"Ժամեր առաջ Մոլդովան հանրաքվեով ոչ ասեց իր երկրում արևմուտքի ազդեցությանը: 7 օրից նույնը տեղի կունենա Վրաստանի ընտրություններում: Այս օրերին որոշվում է մեր տարածաշրջանի ապագան: Մենք՝ հավաքական առումով զբաղված ենք մուկ տշելով",- գրել է նա:
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն էլ արձանագրել է.
"Վրաստանում աշխարհաքաղաքական ճոճքը սկսվեց... ընտրությունները՝ հոկտեմբերի 26-ին":
Նշենք, որ Մոլդովայում տեղի ունեցած հանրաքվեի 95,54% ձայների մշակման արդյունքում մոլդովացիների 48,42% կողմ է քվեարկել ԵՄ հետ ապապային, 51,58%՝ դեմ: