22.11.2024
Մնաց 20 օր. ականատեսն ենք ԱՄՆ պատմության ամենից լարված ընտրություններից մեկին
prev Նախորդ նորություն

Երբ որևէ մեկը սկսում է իրեն «կինոյի» տղա զգալ, նրան շատ արագ փորձում են ցույց տալ իր տեղը

Լուսանկարը՝ 168.am-ի
Լուսանկարը՝ 168.am-ի

Նիկոլը «կինոյի տղաներ»-ին չի սիրում, քանի որ այս կինոն իրենն է, հետևաբար միակ «տղան» ինքն է:

Սոցիալական օրինաչափություն է, որ իշխանական թիմերում տարբեր դրդապատճառներից ու հիմքերով տարբեր փուլերում տարբեր կերպարներ սկսում են իրականությունից կտրվել ու իրենց թիմային իրականությանը փորձել վերևից նայել. նման դեպքեր ՔՊ-ում եղել են ու դեռ էլի կլինեն:

Նման դեպքեր ընդդիմադիրների շարքերում էլ են լինում:

Հետևաբար, երբ որևէ մեկը սկսում է իրեն «կինոյի» տղա զգալ, նրան շատ արագ փորձում են ցույց տալ իր տեղը: Դա անում են տարբեր գործիքակազմերով, առավել գրագետ ու անգրագետ, բայց անում են:

Նման գործերի համար են նաև պահվում արփիդավոյանները ու հովիկ աղազարյանների նման կերպարները:

Ի դեպ, մինչև երեկվա միջադեպը նմանօրինակ միջադեպեր եղել են Սիմոնյան Ալենի ու Ավինյան Տիկոյի հետ: Արգիշտը երրորդն էր, բայց ոչ վերջինը:

Ի դեպ, Արգիշտը չլինելով ՔՊ-ից, ահռելիագույն ինֆո ունի առաջին հերթին հենց նիկոլի մասով, այնպես որ...


Քաղաքագետ Ալեն Ղևոնդյան