22.11.2024
Ջո Բայդենի՝ Փաշինյանին ու Ալիևին ուղղված նամակների մասին
prev Նախորդ նորություն

ԵՄ գլխավոր արժեքը և պահանջը ԵՄ անդամակցության հարցով դարձել է հակառուսականությունը

Վրաստանի և իշխանությունը, և ընդդիմությունը երկրի ապագա տեսնում են որպես ԵՄ անդամ։ Այսինքն փաստացի բնակչության 100%-ը կողմ է ԵՄ անդամակցությանը։

Մոլդովայում հանրաքվեով բնակչության 50%-ը դեմ արտահայտվեց ԵՄ անդամակցությանը։

Ակնհայտ է, որ Վրաստանը մի քանի քայլ ավելի առաջ է Մոլդովայից և տնտեսական չափանիշներով, և իրականացրած բարեփոխումներով ԵՄ անդամակցության հարցով։

Բայց ստացվել է այնպես, որ ԵՄ դադարեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը, իսկ Մոլդովայում գործընթացը շարունակվում է։

Փաստացի այս փուլում ԵՄ գլխավոր արժեքը և պահանջը ԵՄ անդամակցության հարցով դարձել է հակառուսականությունը։


"Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյան