22.11.2024
ԵՄ գլխավոր արժեքը և պահանջը ԵՄ անդամակցության հարցով դարձել է հակառուսականությունը
prev Նախորդ նորություն

ՔՊ վերնախավը, քրեական օրենսդրության շրջանակում, ցուցմունքներ պետք է տա

ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել։ Այդ հանցագործության հետեւանքով հազարավոր մարդիկ են զոհվել, հարյուր հազարից ավելի մարդ փախստական է դարձել։ Դա կարելի նաեւ որակել հանցագործություն մարդկայնության նկատմամբ։

ԱԺ նախագահն ասել է, որ ըստ միջազգային օրենքների ու ՄԱԿ-ի մի շարք ռեզոլյուցիաների, Ադրբեջանն իրավունք է ունեցել հարձակվել Արցախի վրա։

Այսպիսով, 2018 թվականից ի վեր, ըստ ՔՊ-ի ԱԺ նախագահի, իրենց իշխանությունն մերժել է Ադրբեջանի "օրինական" պահանջները, չի կատարել "միջազգային հանրության" առաջարկները, խախտել է ՄԱԿ-ի ռեզոլյուցիաների, չի ընդունել զինադադարի պահանջները, Արցախն անվանել է Հայաստան ու վերջ, որի պատճառով եղել են վերը թվարկված արհավիրքները։ Այսպիսով, ՔՊ վերնախավը, քրեական օրենսդրության շրջանակում, ցուցմունքներ պետք է տա։

Հ. Գ. Նախորդ իշխանությունները չեն ընդունել այս մոտեցումը, ի տարբերություն ՔՊ վերնախավի, եւ դա եղել է Մինսկի Խմբի քննարկման առարկա։


Քաղաքագետ Ստեփան Դանիելյան