14.12.2024
Պարզ է, թե ԵՄ վազողները Իրանին տնտեսական այլընտրանք որ երկիրն են տեսնում
prev Նախորդ նորություն

Ազատվել պատերազմի ագռավներից

Իրական արևմտյան (համամարդկային) արժեքներն այսօր պետք է պաշտպանել «կոլեկտիվ» Արևմուտքից, որը Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և նմանատիպ մյուս երկրների հանդեպ նեոռասիզմ ու նեոֆաշիզմ է կիրառում: Մեզ ասում են, որ դուք ընդամենը հետաքրքիր եք որպես մանրադրամ Ռուսաստանի դեմ պայքարում: Այդ ամենի հետևանքով Ուկրաինան քամվում է:


Մոլդովայում դիկտատուրա է, բայց Արևմուտքն ասում է, որ դա ժողովրդավարություն է և կեղծում է ընտրությունները (ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեն զոռով անցկացրեցին՝ դիմելով ընտրակեղծիքների):


Վրաստանը դիմադրում է և չի ուզում զոհաբերվել, ինչն առաջացրել է Արևմուտքի զայրույթը:


Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանը դնել զոհասեղանին՝ հանուն արևմտաթուրքական ծրագրերի ու հանուն սեփական կաշվի փրկության:


Մեզ անհրաժեշտ է մերժել ժողովրդավարական արժեքների այլասերումը, մերժել դրածո Նիկոլի քաղաքականությունը և ձևավորել նոր իշխանություն:


«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան