18.06.2025
Լուսանկարը` Նոր Գյումրի ֆյսբուքյան էջ
23.04.2025
Կառավարությունն աճուրդով կօտարի Գյումրիում ՆԳՆ-ին ամրացված շենքը

Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայաստանի կառավարությունն իր նիստում որոշում է կայացրել պետական գույքն օտարելու մասին: Խոսքը ՆԳՆ-ին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոց 30/6 հասցեում գտնվող 930.19 քառ. մետր մակերեսով վարչական շենքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.1089 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որը կօտարվի դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 121,9 մլն դրամ (մոտ 312.6 հազար ԱՄՆ դոլար): Գույքի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 97 մլն 861 հազար 365 դրամ է (մոտ 251 հազար դոլար): Գույքի աճուրդի հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել լոտի գինն ամբողջությամբ՝ հաշվանցելով նախավճարը։ Այս որոշմամբ սահմանվել է նաև, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև գնահատման հաշվետվության ժամկետի ավարտը՝ 2025 թվականի հոկտեմբերի 18-ը, կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։