Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի անձնակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ տնօրեն Գոհար Աբաջյանին: Շնորհավորելով Գոհար Աբաջյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին։ Գոհար Աբաջյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր ներդրումների ներգրավման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տեսանելի արդյունքներ գրանցելու համար։ Հիշեցնենք, որ Գոհար Աբաջյանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի տիկինն է։