2.06.2026
Հարցում․ չորս հիմնական ընդդիմադիր ուժերը միասին ավելի շատ ձայն կհավաքեին, քան իշխող ՔՊ-ն
prev Նախորդ նորություն

Հայաստանում կձեւավորվի 3 նոր խոշորացված համայնք

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել են ««Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որոնք նախատեսում են համայնքների միավորման նոր ծրագրեր:


Փոփոխությունների արդյունքում Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում կձեւավորվեն երեք նոր խոշորացված համայնքներ.


Ստեփանավան (Լոռի). Միավորվում են Ստեփանավանը, Գյուլագարակը եւԼոռի բերդը՝ ընդհանուր 20 բնակավայրով:


Գորիս (Սյունիք). Միավորվում են Գորիս, Տաթեւ եւ Տեղ համայնքները՝ ընդհանուր 28 բնակավայրով:


Եղեգնաձոր (Վայոց ձոր). Միավորվում են Եղեգնաձոր, Արենի եւ Եղեգիս համայնքները՝ ընդհանուր 32 բնակավայրով:


Ընդհանուր առմամբ, այս ծրագրով 9 համայնքների 80 բնակավայրեր կմիավորվեն՝ ձեւավորելով 3 խոշորացված միավոր:

Մեզ համար դիվանագիտությունն արկածախնդրություն չէ. Տոնոյանը՝ Փաշինյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
01.06.2026
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը. Պեսկով