5.09.2026
prev Նախորդ նորություն

Անդրանիկ Թեւանյանի գործով ևս մեկ նախկին պատգամավոր է անցնում

"Հրապարակ" օրաթերթը գրում է.


Լրտեսության եւ պետական դավաճանության մեջ մեղադրվող Անդրանիկ Թեւանյանի գործով, ըստ իրավապահ մեր աղբյուրի, եւս մեկ պատգամավորության թեկնածու, նախկին պատգամավոր է անցնում, որի ուղղությամբ սկսել են քայլեր ձեռնարկել։


Խոսքը «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի մասին է։


Ըստ Քննչական կոմիտեի, Թեւանյանը 2 տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» կենտրոնի տնօրենին 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել 2024 թ. ապրիլին ԱԺ փակ-գաղտնի նիստում կայացած լսումներից՝ սահմանազատման թեմայով։ Թեւանյանը 2023-ից ԱԺ պատգամավոր չէ։


Ըստ տեղեկությունների՝ այդ ինֆորմացիան, որն իր մեջ ոչ մի գաղտնիք չի պարունակում, նրան փոխանցել է Արեգնազ Մանուկյանը, որի հետ կապված՝ իշխանական շրջանակներն արդեն քանի օր ակնարկներ են անում։


 

Միրզոյանն ու Ռուբիոն տորագրելու են փոխըմբռնման հուշագիր. Պետքարտուղարություն
Հաջորդ նորություն next
 Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին
04.09.2026
Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին