30.04.2025
ԵՄ-ն կշարունակի ուշադրության կենտրոնում պահել Բաքվում պահվող հայ գերիների հարցը․ Վելդկամպ
12.03.2025
ԵՄ-ն կշարունակի ուշադրության կենտրոնում պահել Բաքվում պահվող հայ գերիների հարցը․ Վելդկամպ

Ինչպես Նիդեռլանդները, այնպես էլ ԵՄ-ն կշարունակի ուշադրության կենտրոնում պահել և առաջ մղել Բաքվում անազատության մեջ պահվող հայ գերիների հարցը։ Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը: Նրա խոսքով, գերիները և պատանդները, ընդհանրապես, պետք է հավուր պատշաճի՝ միջազգային չափանիշներին համաձայն պաշտպանված լինեն և ազատ ու արդար դատավարության իրավունքներ պետք է ունենան: «Ինչպես Նիդեռլանդներն, այնպես էլ Եվրոպական միությունը կշարունակեն առաջ մղել գերիների հետ կապված հարցը։    Վստահ եղեք, մենք մեր ուշադրությունը սևեռում ենք այս հարցի վրա։ Այս հարցը բարձրաձայնված է նաև Բրյուսելում, և սա մի բան է, որին մենք կշարունակենք հետևել»,-ընդգծեց Վելդկամպը: Նա նաև նշեց, որ այդ հարցը կբարձրացվի նաև Բաքվում։